2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում իսլամական գործոնը Լեռնային Ղարաբաղում չաշխատեց` ինչպես և 22 տարի առաջ: Այդպիսի կարծիք է հայտնել ՌԱԱ ազգաբանության և մարդաբանության ինստիուտի էթնոքաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ահմետ Յարլիկապովը` Երևանում ընթացող «Կովկաս-2015» երկօրյա միջազգային խորհրդաժողովի ժամանակ:
«Տարբեր տվյալների համաձայն, այսօր ԻԼԻՊ-ի օգտին մարտնչում է Ադրբեջանի 500-1000 քաղաքացի: Սակայն Ղարաբաղում ապրիլյան պատերազմի ընթացքում այդ կազմակերպության գրոհայինները չեն գործարկվել, ԻԼԻՊ-ն այսօր, պարզապես, շահագրգռված չէ այդ հակամարտությանը միջամտությամբ: Վերջին ժամանակներս այդ ահաբեկչական կազմակերպության գերակայություններն անկայունության օջախների ստեղծումից տեղափոխվել են տարբեր երկրներում ցանցային կազմավորումներ», - նշել է նա:
Որպես նման ցանցային կազմավորում փորձագետը նշել է Հյուսիսային Կովկասում ձևավորված «Կովկաս վիլայեթը», հավելելով, թե Ադրբեջանում նման ցանցային բջիջներ գոյություն չունեն և մոտ ապագայում դրանց ձևավորումն անիրատեսական է: Յարլիկապովն իր կարծիքը հիմնավորել է այն հանգամանքով, որ Բաքուն` ինքը, շահագրգռված չէ Ադրբեջանում իլիպականների հայտնվելով: Նրա գնահատմամբ, Մերձավոր արևելքում շիաների և սուննիների միջև դիտվող թշնամանքի սրման պայմաններում ԻԼԻՊ-ի ներքաշումը սուննիներով և շիաներով բնակեցված Ադրբեջան նպատակահարման չէ վերջինիս համար: