Beeline-ը հայտարարում է Beeline Smart Dual, Beeline Smart 2 և Beeline Smart Pro հեռախոսների նախատոնական վաճառք անցկացնելու մասին: Մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ սմարթֆոն ձեռք բերած և «Սմարթ+» սակագնային փաթեթին միացած բոլոր հաճախորդները կմասնակցեն Beeline-ի Ամանորյա խաղարկությանը, որտեղ հնարավորություն կստանան շահելու դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ երեք ուղեգրերից կամ 50 պլանշետներից մեկը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, Beeline Smart Dual և Beeline Smart 2 սմարթֆոնների արժեքը «Սմարթ+» սակագնային փաթեթին երեք ամիս բաժանորդագրությամբ 29900 դրամ է: Beeline Smart Pro սմարթֆոնի արժեքը նույն բաժանորդագրությամբ 44900 դրամ է: «Սմարթ+» սակագնային փաթեթը ներառում է 3 ամիս անսահմանափակ շփում Beeline ցանցի ներսում, տրամադրում է ամսական 1 Գբ ծավալով բջջային ինտերնետ առանց արագության սահմանափակման, 100 տեղական SMS-հաղորդագրություն և անսահմանափակ շփում WhatsApp հավելվածի միջոցով:
«Beeline բրենդային հեռախոսները կարող են լինել հիանալի Ամանորյա նվեր ինչպես մեր հաճախորդների, այնպես էլ նրանց հարազատների ու ընկերների համար: Բայց սա դեռ ամենը չէ: Գնորդների շրջանում մենք խաղարկում ենք 3 ուղեգիր դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և 50 պլանշետ, որոնք Ամանորին էլ ավելի կուրախացնեն մեր բաժանորդներին», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ Beeline-ի ամանորյա խաղարկությանը կարող են մասնակցել ֆիզիկական անձ հանդիսացող այն բաժանորդները, ովքեր գնել են սմարթֆոն և խաղարկության պահին օգտվում են «Սմարթ+» սակագնային փաթեթից: Սմարթֆոնները կարելի է ձեռք բերել ապառիկով 12 ամիս ժամկետով: Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ` ուղարկելով անձնական հաղորդագրություն Beeline Armenia պաշտոնական էջին Facebook սոցիալական ցանցում, ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներում, ինչպես նաև www.beeline.am կայքում:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 217 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: