Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը «Թուիթերի» իր միկրոբլոգում տեղահանություն և կոտորած է որակել 1915 թվականի իրադարձությունները:
«Այսօր մենք կանգնած են Հայաստանի և ողջ աշխարհի հայության կողքին, հիշում ենք 1915 թվականի տեղահանության և զանգվածային սպանությունների միլիոնից ավելի զոհերին», - գրել է դեսպան Քեթրին Լիչը:
Հավելենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Լոնդոնը ներկայացնում է Մեծ Բրիտանիա-Հայաստան համագործակցության խորհրդարանական
հանձնաժողովի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլը: