


Վաշինգտոնում կայացած երկկողմ հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիբ Էրդողանը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը:
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, կողմերըն անդրադարձել են նաև Իրանի, Աֆղանստանի, Աֆրիկայի և Մյանմայի իրավիճակներին:
Բացի այդ, երկու երկրների ղեկավարները մանրամասն քննարկել են սիրիական ճգնաժամը և միասնական կարծիք արտահայտել ստեղծված պրոբլեմների լուծման ուղղությամբ:



