Հուլիսի 30-ին, ժամը 22:07-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ իրավապահ մարմինները սկսել են «Սասնա Ծռեր» խմբավորման վնասազերծման գործողություն: Այդ մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել է Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանը:
Նրա ասելով, եթե այդ տեղեկությունը հաստատվի, ապա առաջիկայում յուրաքանչյուր հայի խնդիրը կդառնա այդ գործողութւյունների համար Սերժ Սարգսյանին պատասխանատվության ենթարկելը: «Պահաջում ենք այստեղ ներկայանան իշխանության ներկայացուցիչները եւ պատասխանեն, թե այսօր ինչ է տեղի ունենում գրավված ՊՊԾ տարածքում: Նրանք պարտավոր են մեզ պատասխան տալ: Մենք դիմել ենք ՀՀ նախագահ Սերժ Սարֆգսյանին, կոչ անելով սթափվել, սակայն ՝ ապարդյուն:
Պատգամավորները չեն ստորագրել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու դիմումը: Եթե պատգամավորները չներկայանան հրապարակ, ապա հաջորդ ընտրություններին նրանք պետք է խայտառակ պարսավանքի ենթարկվեն», - նշել է Բաղդասարյանը: Նա նաեւ հաղորդել է, որ շատերը հանդես են գալիս երթով Խորենացի փողոց գնալու օգտին: Այդ խոսքերը ընդունվել են հավանության բացականչություններով: Նա նաեւ նշել է, որ Ազատւթյան հրապարակ են եկել խաղաղ քաղաքացիներ՝ խաղաղ մտադրություններով: