ՀՀԿ
խմբակցության ղեկավարը կնշանակվի ԱԺ խոսնակ: Այդ մասին հաղորդում է «Հրապարակը»`
վկայակոչելով սեփական աղբյուրները:
Ըստ պարբերականի, դա կլինի ժամանակավոր նշանակում, քանի որ սեպտեմբերին իշխանությունները մտադիր են նոր քաղաքական գբործընթացներ սկսել, կփոխեն նախարարների ողջ կաբինետը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացնեն: Ըստ «Հրապարակի» աղբյուրների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից Արթուր Բաղդասարյանի հրաժարականի դեպքում այդ պաշտոնի համար «դիտվել» է 2 թեկնածություն` կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի: «Չնայած խոսակցություններ կան, որ Կարեն Կարապետյանը հրաժարվել է որեւէ պաշտոն ստանձնել այս փուլում, այնուհանդերձ, մեր աղբյուրների պնդմամբ, հենց նա է դառնալու ԱԱԽ քարտուղար», - պնդում է «Հրապարակը: