Լեռնային Ղարաբաղը, նրա տնտեսությունն օրեցօր զարգանում
են և ամրապնդվում, հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Հայաստան-Սփյուռք 5-րդ
համաժողովում:
Այդ համատեքստում ԼՂՀ նախագահն առանձնացրել է
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի շինարարությունը, ինչը լրացուցիչ խթան կլինի Արցախի
տնտեսական զարգացման համար: Նա ընդգծել է, որ երկու հայկական պետությունների
ամրապնդման և զարգացման համար անհրաժեշտ է Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության
ամրապնդում, հայկական գործոնի մեծացում ողջ աշխարհում:
«Ընթացիկ
տարվա հուլիս-օգոստոս ամիսներին հակառակորդի սադրանքների հետևանքով իրավիճակը
ղարաբաղյան հակամարտության գոտում էլ ավելի էր թեժացել, սակայն մենք ապացուցեցինք,
որ միասնությամբ կարողացանք հաղթել թշնամուն», - ամփոփել է Սահակյանը: