Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի համակարգողներից Դավիթ Սանասարյանը հունիսի 6-ին Ազատության հրապարակում հայտարարել է հացադուլ սկսելու մասին:
«Այս քայլը նպատակաուղղված է ոչ թե Հայաստանի իշխանությունների, այլ քաղաքացիների դեմ: Ես իմ բողոքն եմ հայտնում ընդդեմ Հայաստանի քաղաքացիների և հացադուլը կդադարեցնեմ միայն այն ժամանակ, երբ մեր քաղաքացիները միանան ընդհանուր պայքարին Ազատության հրապարակում, և մենք միասին շարժվենք դեպի Բաղրամյան», - հայտարարել է Սանասարյանը:
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի մեկ այլ համակարգող` Նարեկ Այվազյանը, առաջարկել է հետագա գործողությունների երեք տարբերակ, մասնավորապես, կամ պայքարի շարունակում նույն եղանակներով, իչնպես անցած երկու շաբաթվա ընթացքում, այսինքն` առանց առաջնորդների, կամ ձևավորել հանրային խումբ կամ քաղաքացիական կուսակցություն, որը ներկայացնի առաջադրված պահանջները:
«Մենք մեր պահանջների մասին չենք մոռացել: Եվ կշարունակենք պայքարն առաջադրված պահանջների կատարման համար, մասնավորապես. Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին որոշման չեղարկում, գործող սակագնի վերանայում, բոլոր նրանց պատասխանության ենթարկում, ովքեր հունիսի 23-ի առավոտյան բռնություն են իրագործել խաղաղ ցուցարարների նկատմամբ: Մենք ենք տերը մեր երկրի, և իշխանությունները պետք է կատարեն մեր պահանջները», - նշել է Այվազյանը: