Սեպտեմբերի 1-4-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 5-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Ինչպես հաղորդում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 4-5 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 1-ին և 2-ին օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի մինչև +32, սեպտեմբերի 3-ին` մինչև +33, 4-ին և 5-ին` մինչև +34: