Ծառայությունների մատուցման մյուս ինովացիոն ուղիներից բացի, ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձր է գնահատում նաև բանկային սպասարկման ոլորտում բարձր տեխնոլոգիական լուծումների ներդրումը, հաճախորդներին տրամադրելով ժամանակակից լուծումներ, որոնցից նրանք կարող են օգտվել առանց բանկ մասնաճյուղ այցելելու, 24/7 ռեժիմով, տնտեսելով ժամանակը և ռեսուրսները:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հաղորդել են Բանկում, տեխնելոգիական նոր լուծումներին հաճախորդների ադապտացման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը պարբերաբար անց է կացնում հեռահար ծառայությունների համակարգի զանազան ակցիաներ: Այդ ակցիաների շրջանակներում հաճախորդներին տրամադրվում է որոշակի արտոնյալ ժամանակահատված և արտոնյալ սակագներ` հեռահար ուղիներին ծանոթանալու, համակարգի գործունեությունը թեստավորելու համար, որից հետո նրանք կարող են իրապես գնահատել օգուտը և ցանկություն հայտնել միանալու այս կամ այն ծառայությանը: Հեռահար սպասարկման ծառայությունների շարքում Բանկը ներդրել է` ինտերնետ-բանկինգը, SMS-բանկինգը, հեռախոս-բանկինգը, բանկոմատների միջոցով քարտից քարտ փոխանցումները, կոմունալ ծառայությունների ավտոմատ վճարումների համակարգը և այլ ծառայություններ:
Ըստ ՎՏԲ-Հայաստան Բանկի տվյալների, բանկային գործարքների ընդհանուր ծավալներում (բացառությամբ բանկոմատներով և POS- տերմինալներով գործարքների) ինտերնետային բանկինգը կազմում է 2%, որը թույլ է տալիս հեռահար ճանապարհով, ինլայն ռեժիմով, իրականացնել մի շարք գործարքներ, կախման մեջ չլինելով բանկի կամ մասնաճյուղի աշխպատանքի ժամից: Միևնույն ժամանակ, վերջին 5 տարիներին աճել է դրամարկղային գորարքների միջին ամսական թիվը, որոնք բանկի 67 մասնաճյուղերում 2015 թվականի 3-րդ եռասյակում կազմել են 540 հազար: Այսինքն, մեկ մասնաճյուղին ամսական միջին հաշվով ընկնում է ավելի քան 8 հազար դրամարկղային գործարք:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Ներկայումս Ռուսաստանում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ին են պատկանում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերը: Բանկը հիմնական ցուցանիշներով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: Իր հիմնական ցուցանիշներով Բանկն ավանդաբար գտնվում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների խմբում: 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 29.6 մլրդ դրամ (5-րդ տեղ), ակտիվները` 316.8 մլրդ դրամ (3 տեղ), վարկային ներդրումները` 214.9 մլրդ դրամ (3 տեղ), պարտավորությունները` 287.2 մլրդ դրամ (3 տեղ): Վերջիններիս կառուցվածքում ժամկետային ավանդները կազմել են 38% կամ 109.2 մլրդ դրամ (4-րդ տեղ), որից 89.2 մլրդ դրամը ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն (3 տեղ): Բանկի վարկային պորտֆելում ավելի քան 61% կամ 131,5 մլրդ դրամ են կազմում տնտեսության վարկավորման ծավալները, որտեղ հիմնական ծավալները հիմնականում կազմում են արդյունաբերության, առևտրի, գյուղատնտեսական, շինարարական, ՓՄՁ ոլորտները: