Հուլիսի 19-22-ին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում‵ 38-390C:
Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը, հանրապետության տարածքում հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: