Լրահոս

Հանձնաժողովը կանխեց շուկայում հայտնված ՙԲարի Սամարացի՚, ՙՔրաուն Քեմիքալ՚ և ՙՊռոշյանի կոնյակի գործարան՚ ընկերությունների կեղծ արտադրանքների իրացումը

Ռուսաստանցի փորձագետ. Իրանա-ադրբեջանական հարաբերությունների հետագա վատթարացմանը զուգընթաց կշարունակի ամրապնդվել Թեհրանի և Երևանի միջև համագործակցությունը

Ընդդիմադիր գործիչ. Եթե դու 10 անգամ բղավում ես, որ թալանում են, նշանակում է` հարկավոր է, առաջին հերթին, քեզանով զբաղվել

ՀՅԴ- Եթե չարաշահումների և բացթողումների համար պատասխանատուները չենթնարկվեն պատասխանատվության, ապա խորհրդարանական քննարկումները կդառնան սովորական շոու

Հայաստանի հիվանդանոցները շահույթ են ստանում հիվանդների հաշվին

Բեռնար Ֆասյեն նոնսենս է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը Եվրամիության մանդատով փոխարինելու վերաբերյալ խոսակցությունները

Փորձագետ. Իրանի նոր նախագահը տրամադրված է Արևմուտքի հետ երկխոսության, բայց նաև մտադիր չէ հրաժարվել միջուկային ծրագրից

Ստեփան Սուխորենկո: 20 տարվա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում մեր համագործակցությունն ավելի արդյունավետ է եղել, քան ԽՍՀՄ կազմում

ՙՀայՌուսգազարդի՚ ստորաբաժանումներից մեկի տարածքում ՙՖ-1՚ տիպի նռնակ է հայտնաբերվել

ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան և Ադրբեջան անորոշ ժամանակով հետաձգվում է

ՙԲարև Երևան՚ խմբակցությունը հրաժարվել է ծառայողական ավտոմեքենայից

Ռոստելեկոմ. Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը և սպառման ծավալները հինգ տարում 50-60 անգամ ավելացել են

ԵԱՀԿ գործող նախագահի Հայաստան և Ադրբեջան այցի ժամկետները հետաձգվում են

ՙՈսկե ծիրան՚ 10-րդ միջազգային կինոփառատոնում կներկայացվի 200 ֆիլմ

ԼՂՀ արտգործնախարար. Ադրբեջանը պետք է փոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան գործընթացում

Էդուարդ Շարմազանով. ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի

ԵԺԿ գագաթնաժողովին Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության հարցը ԵԺԿ և ՙԺառանգություն՚ կուսակցության միջև սկանդալի առարկա է դարձել

Պատգամավոր. Օֆշորային սկանդալը հանուն իշխանական բուրգի պահպանման Տիգրան Սարգսյանին զոհաբերելու սցենարի մի մասն է

Ինքնասպան է եղել դրամատուրգ Վրեժ Իսրայելյանը

Ջոն Հեֆերն. Հայաստանը դեռ չի համապատասխանում ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրի սկզբունքներին

Ռուբեն Վարդանյան. Հայաստանը կառավարման կլանային կոշտ սկզբունքով միաազգ պետություն է

Ընդդիմադիր պատգամավորը չի հավատում Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ փոխհրաձգության փաստին առնչվող գործի լիակատար հետաքննության հնարավորությանը

ՙԳիշերային արագացում՚ ՙՌոստելեկոմ՚ ընկերությունից

ՙԴաշնակցություն՚ խմբակցության ղեկավարը ներկայիս Հայաստանը համեմատել է Բրեժնևի ժամանակաշրջանի ԽՍՀՄ-ի հետ

Տիգրան Սարգսյան. Բացասական տեղեկատվությունը հայկական լրատվամիջոցներում խոչընդոտում է կառավարության աշխատանքին

Հանրապետական կուսակցութոյւնը Բրայզային կոչ է անում այսուհետ ձեռնպահ մնալ ղարաբաղայան պրոբլեմի վերաբերյալ իրեն վարկաբեկող հայտարարություններից

Ալեքսանդր Կռիլով. Ստատուս-քվոյից հոգնել են ոչ միայն համանախագահները, այլ նաև Հայաստանն ու Ադրբեջանը

Վլադիմիր Եվսեև: Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ առանձին կորպորացիաների շահերը երբեմն դասվում են պետական շահերից բարձր

Հարցազրույցներ

Ստեփան Սուխորենկո: 20 տարվա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում մեր համագործակցությունն ավելի արդյունավետ է եղել, քան ԽՍՀՄ կազմում

Ալեքսանդր Կռիլով. Ստատուս-քվոյից հոգնել են ոչ միայն համանախագահները, այլ նաև Հայաստանն ու Ադրբեջանը

Վլադիմիր Եվսեև: Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ առանձին կորպորացիաների շահերը երբեմն դասվում են պետական շահերից բարձր

Սամվել Ֆարմանյան: Բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար անհրաժեշտ է ռազմական գործողությունների չվերսկսման վերաբերյալ պայմանագիր ստորագրել

Ալեքսանդր Ցինկեր. Ուժեղացնելով ռազմակայանները Հարավային Կովկասում`Ռուսաստանը տեսանելի ապագայում շարունակելու է Վրաստանի և Ադրբեջանի արևմտամետ քաղաքականության վերափոխման փորձերը

Արմեն Մարտիրոսյան: Զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան շուրջ իրավիճակի կրկնումը կարող է կայծի դեր խաղալ Հայաստանում հեղափոխություն իրականացնելու համար

ԲՏԱ Բանկ. նոր հնարավորություններ, նոր մեկնարկ

Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին

Մարատ Տերտերով: Հայաստանի տևական անվտանգությունն ավելի լավ կապահովվի տնտեսական անվտանգության ամրապնդմամբ, այլ ոչ թե դրա սահմանմամբ ցարական Ռուսաստանի ՙԲանակ և Նավատորմ՚ կարգախոսի հիման վրա

Ավիգդոր Էսկին: Ավիգդոր Էսկին. Հայաստանը կարող է հատուկ դեր խաղալ Իսրայելի և Իրանի միջև երկխոսություն սկսելու գործում

Վահան Շիրխանյան. Հայաստանին Եվրամիության հետ կարող է կապել տնտեսական զարգացման և ինտեգրման հեռանկարները`միայն վիրտուալ

Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում

Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի

Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից

Ալեքսանդր Մանասյան. Պաշտոնական Բաքուն գործիք է ԱՄՆ աշխարհաքաղաքական մեծ խաղում

Քաղաքագիտական հետազոտությունների ակադեմիայի ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը:

  • Մարիաննա Մկրտչյան

  • Շաբաթ, 16 հունիսի, 17:44

Պրն. Մանասյան, հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական վերջին դիվերսիաների իսկական պատճառը, կարծես, ավելի գաղտնի բնույթ ունի, քանի պարզապես Ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակն ապակայունացնելու Ալիևի վարչակարգի ցանկությու՞նը:

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձությունները ենթակա չեն միանշանակ մեկնաբանության: Մի կողմից դրանք կարելի է ընդունել որպես Ադրբեջանի ուղերձը համաշխարհային հանրությանը և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբին առ այն, որ պաշտոնական Բաքուն չի հաշտվի հակամարտության կարգավորման քաղաքական և իրավական մեթոդների հետ և հակված կլինի հակամարտության`ուժային մեթոդներով կարգավորմանը: Եթե հակված լինենք առաջին մեկնաբանությանը, ապա հիշյալ քայլերն Ադրբեջանի կողմից ծրագրվել և իրականացվել են ինքնուրույն, հատկապես այն ժամանակաշրջանում, երբ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը գտնվել է տարածաշրջանում: Այսինքն`տեղի է ունեցել ուղերձի յուրօրինակ շեշտադրում, որը Բաքուն ուղղել է ԱՄՆ-ին: Գոյություն ունի նաև երկրորդ մեկնաբանությունը, և այդ դեպքում պետք է ենթադրել, որ հիշյալ ակտիվության նախաձեռնողը միայն Բաքուն չէ: Այդ դեպքում առաջին պլան է մղվում նոր ենթատեքստ, այն է`տարածաշրջանում իրավիճակի սրման փորձեր`ուղղված առաջին հերթին Իրանի դեմ:

Դուք ակնարկում եք Նահանգների՞ն:

Հարցի նման մեկնաբանման դեպքում հիշյալ իրադարձություններում գլխավոր դեր է սկսում խաղալ ԱՄՆ-ը, որը նպատակաուղղված սկսում է սրել իրավիճակն Իրանի շուրջ`Իսլամական Հանրապետությունը վնասազերծելու նպատակով: Ըստ որում, Արևմուտքը փորձում է ստիպել ԻԻՀ-ին`հրաժարվել միջուկային ծրագրերի մշակումից, թեև Իրանը չի դադարում հայտարարել, որ այդ ծրագրերը բացառապես խաղաղ բնույթ են կրում: Արևմուտքի և առաջին հերթին`Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական մեծ նախագծերում Իրանի տեղն ու դերն արմատապես չպետք է փոխվեն: Այդ դեպքում Ադրբեջանին հատուկ տեղ է հատկացված հիշյալ ծրագրի իրականացման գործում, և հարցի նման մեկնաբանության դեպքում կարելի է եզրակացություն անել, որ Բաքուն ընդամենը գործիք է Արևմուտքի, մասնավորապես`ԱՄՆ-ի  ձեռքում աշխարհաքաղաքական մեծ խաղում:

Կարո՞ղ է արդյոք այդ մեծ խաղը հանգեցնել հայ ժողովրդի դեմ ադրբեջանական հերթական ագրեսիային:

Նույնիսկ եթե դա տեղի ունենա, ապա Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի դեպքում նման ելք, ինչպիսին Բաքուն է սպասում, հաստատ չի լինի, և դա կապված է ոչ միայն Հայաստանի աշխարհագրական դիրքի, այլ նաև մեր տարածաշրջանում համաշխարհային ուժերի տեղաբաշխման և շահերի հետ: Ադրբեջանական տանկերին շատ դժվար կլինի առաջ գնալ հայկական լեռնային արահետներով, նման զինատեսակը չի գործի, իսկ օդից Հայաստանը պաշտպանված է ՀՕՊ բավականին հզոր միջոցներով, և այս պահին, կարծում եմ, Ադրբեջանը չի համարձակվի հարձակվել Հայաստանի վրա: Ավելի շուտ նման գործողություններով Բաքուն փորձում է ճնշում գործադրել ինչպես միջազգային հանրության, այնպես էլ երկրի ներքին քաղաքականության վրա: Ալիևը, ներկայանալով որպես նախագահ-մարտիկ, ով պատրաստ է ՙազատագրել հողերը՚, փորձում է փակել ադրբեջանցի ժողովրդի աչքը սեփական հանցագործությունների վրա, բայց այդ ամենն իրականում ուղղված է միայն իր պաշտոնը պահպանելուն: Ցավոք, նման իրադարձությունները տխրելու տեղիք են տալիս, չէ որ 1991 թվականից սկսած`Հայաստանում որևէ գրագետ քաղաքական ուժ չի գտնվել, որն ի վիճակի կլիներ  հակամարտության էության համարժեք պատկեր ձևավորել: Ղարաբաղյան հակամարտության ծագման էությունը և պատճառները մինչ օրս աղավաղված են: Շատերն աշխարհում Ադրբեջանին համարում են հայկական ագրեսիայի զոհը, իսկ Հայաստանը ներկայացվում է որպես ՙբնիկ ադրբեջանական հողերը՚ զավթած ագրեսոր: Մինչդեռ իրականում ամեն ինչ հակառակն է: Ավելին, մենք կարող ենք իրավաբանական և իրավական հիմնավորում տալ այն փաստին, որ Լեռնային Ղարաբաղը բնիկ հայկական տարածք է:

Կարելի՞ է արդյոք շփման գծում լարվածությունը ինչ-որ կերպ կապել Ադրբեջանի կողմից վերջերս Իսրայելից ռազմական տեխնիկայի ձեռքբերման հետ:

Ժամանակակից աշխարհում ռազմական պայմանագրերը չեն կարող վճռորորշ դեր խաղալ նման հարցերում: Հայաստանը բավականաչափ ռազմական հզորութուն ունի, և եթե նույնիսկ Հայաստանն անհրաժեշտ քանակությամբ զենք չունենա, այն նրան կտա նույն ՀԱՊԿ-ը`ի դեմս Ռուսաստանի, և եվրոպական պետությունները, որոնք շահագրգռված չեն հակամարտության սրմամբ և հանդես են գալիս տարածաշրջանում ստատուս-քվոյի պահպանման օգտին: Եվրոպական ոչ մի երկրի տարածաշրջանում պատերազմը ձեռնտու չէ, հատկապես նրանց, ովքեր նավթ և գազ են գնում տարածաշրջանում: Ինչ վերաբերում է արդի քաղաքականության մյուս դերակատարներին, որոնք քիչ են կախված էներգետիկ ռեսուրսներից, ապա նրանք կարող են ազատորեն գործել և ցանկանում են հակամարտության սրում`տարածաշրջանում գերիշխող ուժերի կառուցվածքի փոփոխման նպատակով:

Ինչպե՞ս կմեկնաբանեք Իսրայելի հետ Ադրբեջանի շարունակվող մերձեցումը`Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում զուգահեռաբար առաջացող լարվածության համատեքստում:

Իրադարձությունների նման շրջադարձ կարելի էր կանխատեսել: Իսրայելի մտավորականության ոչ քիչ մասը Բաքվից եկածներ են, ովքեր վաղեմի կապեր ունեն Ադրբեջանի քաղաքական ընտրախավի հետ, և այդ համատեքստում Իսրայելը կարող է միասնական չափանիշներով չղեկավարվել գործընկերների հետ հարաբերությունում: Թել Ավիվը կարող է հանգիստ զենք վաճառել Բաքվին, որը, հնարավոր է, հետագայում ուղղվի Իրանի դեմ, ինչը ամեն դեպքում ձեռնտու է նաև Թուրքիային, բայց միևնույն ժամանակ նա մինչև վերջ երբեք չի փչացնի հարաբերություններն Անկարայի հետ: Սակայն, փորձելով վերլուծել իրավիճակը`շատ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի առաջիկա 10 տարում, քանի որ քաղաքական հակվածությունը ենթակա է արագ փոփոխման: Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Իրանի միջև հակասություններին, ապա դրանք ենթակա չեն միանշանակ մեկնաբանման: Արևելյան Կովկասը ժամանակին`մինչև Ռուսաստանին միանալը, Պարսկաստանի մասն է հանդիսացել, և դրա բնակիչների մեծ մասն իրեն պարսիկ է համարում, ովքեր չեն նույնացնում իրենց թուրքերի հետ. նրանք իրանական մշակույթի, իրանական գիտակցության կրողներ են: Ավելին, հակաիրանական տրամադրությունները թելադրվում են Անկարայի կողմից, թեև բուն Ասրբեջանի բնակչությունը Բաքվի կառավարող վարչակարգի թուրքամետ կողմնորոշման կողմնակից չէ`հանդես գալով Իրանի հետ ռազմական հակամարտության դեմ: Այդ պատճառով Իրանի հետ պատերազմի դեպքում առկա է Ադրբեջանի ներսում բախումների վտանգ:  

Ուղարկել ընկերոջը

Ու՞մ (Էլ. փոստ)


Ձեր անունը


Հաղորդագրություն


Մեկնաբանություններ

Նայել մեկնբանությունները (0)
  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դարձիր առաջին մեկնաբանը

* Ցույց է տալիս պարտադիր դաշտերը
Օրվա նկարը
Dinosaur