Հարավային Կովկասում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, հակամարտությունների կարգավորումը ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության գերակայություններից մեկը կդառնա: Այդ մասին հոկտեմբերի 2-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիեսլերը՝ պատասխանելով ԵԱՀԿ-ում ԳԴՀ նախագահության գերակայությունների վերաբերյալ ԱրմԻնֆո-ի հարցին:
ՙԵԱՀԿ-ում նախագահության շրջանակներում ամենագերակա հարցը մեզ համար, անշուշտ, ուկրաինական ճգնաժամի կարգավորումը կլինի: Այդ հարցն այսօր էլ մեր կառավարության համար առաջնահերթ հարցերից մեկն է՚,- ընդգծել է դիվանագետը:
Ըստ որում, նա ավելացրել է, որ Գերմանիան առավելագույն ջանք կգործադրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ խաղաղարար բանակցություններում առաջընթացի համար: ՙԱյսօր կարևոր է հասնել հակամարտության գոտում լարվածության թուլացման և պահպանել հրադադարի ռեժիմը՚,- ասել է նա: