Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրոպական ժողովրդական կուսակցության բանաձևը նեղ կուսակցական շահերի նկատմամբ հաղթանակի արդյունք է: Այդ մասին խորհրդարանում հայտարարել ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով, շատ հարցերում հակադիր դիրքորոշումներ ունեցող հայկական երեք քաղաքական ուժեր կարողացան հաղթահարել նեղ կուսակցական շահերը և հասնել ԵԺԿ կողմից կարևոր փաստաթղթի ընդունմանը:
ՙԿան իրավիճակներ, երբ ազգային շահերը պետք է գերիշխեն նեղ կուսակցական շահերին՚,- նշել է նա:
Նշենք, որ մարտի 3-ին ԵԺԿ-ն ընդունել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև: Եվրոպական ժողովրդական կուսակցությունը վերահաստատել է հայկական ցեղասպանության և հայ ժողովրդի բռնի տեղահանման փաստը, դատապարտել այն ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին: