Մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել ց
գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպման
ընթացքում քննարկվել են վերջին օրերին հայկական և ադրբեջանական զինված ուժերի
շփման գոտում իրադրության ապակայունացման միտումները:
Ինչպես տեղեկացնում
է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանի Կասպրչիկին
տեղեկացրել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին` նրա
ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ հակառակորդի կողմից դիվերսիոն
գործողություններից, տարբեր հրաձգային զենքերից, 60 և 82 մմ տրամաչափի
ականանետերից զատ, հրադադարի ռեժիմի հաստատումից հետո առաջին անգամ կիրառվել են
առավել մեծ` 120 մմ տրամաչափի ականանետեր: Սեյրան Օհանյանը նշել է, որ Ադրբեջանի
ԶՈւ նման մարտավարության պայմաններում իրադրության սրման հետևանքների ամբողջ
պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Դեսպան Կասպրչիկը
հավաստիացրել է, որ իր լիազորություններից բխող առավելագույն ջանքեր կգործադրի
իրադրությունը կայունացնելու ուղղությամբ: