Հայաստանի հանրապետական կուսակցությանը չեն գոհացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները, քանի որ դրանցում պահպանվում է ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հավասարության նշանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
ՙՊահանաջում ենք, որպեսզի ձևավորվեն մասնագիտական հանձնաժողովներ և խմբեր, որոնք կզբաղվեն սահմանին և շփման գծում հետաքննությամբ, ինչպես նաև հստակ հայտարարվի, թե ով է ահաբեկիչը և ագրեսորը, կողմերից որ մեկն է խոչընդոտում գործընթացում տեղաշարժերին՚,- նշել է նա: Ըստ որում, հանրապետականը գտնում է, որ ժամանակն է, որպեսզի միջնորդներն ընդհանուր հայտարարություններից անցում կատարեն հասցեական հայտարարությունների: ՙԽնդիրը պետք է հստակություն ստանա, և պետք է վերջ դրվի այս իրավիճակին՚,- հայտարարել է նա:
2015 թվականն աչքի է ընկել Հայաստանի և ԼՂՀ տարածքում ադրբեջանական ԶՈւ կողմից դիվերսիաների և հայկական գյուղերի ուղղությամբ կրակոցների արտասովոր ակտիվացմամբ: Սեպտեմբեր ամսից լարվածության աճ է դիտվում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում, այլ նաև Տավուշի մարզի սահմանամերձ շրջաններում: Ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով վիրավորվել են ոչ միայն զինվորներ, այլ նաև խաղաղ բնակիչներ: