Շոտլանդիայի հանրաքվեն ոչ մի կերպ չի անդրադառնա ղարաբաղյան հարցի վրա, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, այդ հանրաքվեից ինչ ասես կարելի է սպասել, քանի որ հասարակության կարծիքները տարանջատվել են, բայց եթե նույնիս Շատլանդիայի անկախության վերաբերյալ որոշում ընդունվի, դա ոչ մի կերպ չի ազդի միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման վրա:
ՙՇատլանդիան կճանաչվի միջազգային հանրության կողմից, իսկ Ղարաբաղը`ոչ, քանի որ կա վերջինիս անջատման`երկրի կենտրոնական իշխանության համաձայնությունը՚,- նշել է Իսկանդարյանը: Ըստ որում, նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը ևս չի նպաստի վերջինիս միջազգային ճանաչմանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչով է պայմանավորված Եվրոպայում ժողովուրդների ինքնորոշման գործընթացների ակտիվացումը`Իսկանդարյանը նշել է, որ այդ գործընթացներն ընթանում են ոչ միայն Եվրոպայում, այլ ամբողջ աշխարհում և մշտապես:
ՙՇոտլանդիան ցանկանում է առանձնանալ`ոչ թե այն պատճառով, որ վատ է ապրում կամ ավելի շատ գումար է ցանկանում, այլ պարզապես մարդիկ ցանկանում են իրենք որոշել իրենց ընտանիքը: Եվ 1988 թ. մարդիկ Հայաստանում պայքարել են Ղարաբաղի և ինքնորոշվելու իրավունքի համար՚,- ասել է քաղաքագետը:
Նշենք, որ սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում Միացյալ Թագավորության կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե է տեղի ունենում: