Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության
աշխատակիցները ձերբակալել են սահմանախախտի,
որն ապօրինաբար հատել է հայ-թուրքական սահմանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանում Ռուսաստանի
ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, փետրվարի 28-ի` լույս մարտի
1-ի գիշերը Գյումրիի սահմանապահ ջոկատի ուղեկալներից մեկում ահազանգ է ստացվել
սահմանի պահպանման տեխնիկական միջոցներից: Դեպքի վայր ժամանած սահմանապահները
հայտնաբերել են դեպի Հայաստանի տարածք
տանող ոտնահետքեր: Սահմանապահահների և Ոստիկանության աշխատակիցների մի քանի ժամ
տևած համատեղ որունումների արդյունքում չարագործը ձերբակալվել է:
Սահմանախախտի
մոտ հայտնաբերվել է Չեխիայի Հանրապետություն վերադառնալու վկայական: Գործող
օրենսդրության համաձայն, ձերբակալվածին հանձնել են Հայաստանի կառավարությանն
առընթեր ԱԱԾ աշխատակիցներին` հետգա պարզաբանման համար: