Ապրիլի 26-ին կկայանա ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի
ընթացքում, հնարավոր է, նշվեն ԱԺ խոսնակի և նախարարների թեկնածությունները: Այդ
մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՀՀԿ-ում:
Վերջին ժամանակներս
քաղաքական շրջանակներում շրջանառվում էին ԱԺ խոսնակի պաշտոնի երեք հնարավոր
հավակնորդների` «Տաշիր-գրուպ» ընկերության սեփականատեր Կարեն Կարապետյանի, ՀՀԿ
խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի և փոխխոսնակ Էդուարդ Շարամզանովի
անունները:
Սակայն
նախօրեին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Կարեն Կարապետյանն, ըստ
էության, հրաժարվել է ԱԺ խոսնակի պաշտոնից: Ինչպես հաղորդել են Կարապետյանի
գրասենյակում, նախագահի հետ հանդիպմանը Կարապետյանը հայտարարել է, որ չի ցանկանում
գլխավորել Հայաստանի խորհրդարանը, քանի որ այլ ծրագրեր ունի: Թե հատկապես ինչ
ծրագրեր` պատգամավորի գրասենյակում չեն ցանկացել որոշակի նշել: