Մեղադրանք է առաջադրվել Գյուղնախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներին, որոնք ձերբակալվել էին փետրվարի 4-ին` կաշառք պահանջելու կասկածանքով:
Հիշեցնենք, որ Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանն ԱրմԻնֆո-ին հաղորդել էր, որ ՍԱՊԾ երկու աշխատակիցները ձերբակալվել են ժամկետանց մթերքի մուտքի թույլտվության համար կաշառք պահանջելու փորձի համար: Տեղեկությունների համաձայն, ձերբակալված աշխատակիցներից մեկը ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի քենակալն է, ով չմեկնելու մասին ստորագրությամբ ազատ է արձակվել: Մյուս աշխատակիցն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց: