Սահմանադրական ռեֆորմներին դեմ խաղաղ երթն ավարտվեց Երևանի Ազատության հրապարակում:
«Դեկտմբերի 7-ին կհավաքվենք այստեղ և կտոնենք սահմանադրական ռեֆորմների հակառակորդների հաղթանակը»,-իր ելույթում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ ժամը 17:30-ին Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել էր «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության և «Ոչ» ընդդիմադիր ճակատի հանրահավաքը, որից հետո տեղի ունեցավ հանրահավաքի մասնակիցների երթը Երևանի կենտրոնով:
Նշենք, որ սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, որի շտաբը գլխավորելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Իսկ «Ոչ» ճակատը, կգլխավորի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Նոր Հայաստան» շարժումը հայտարարել է, որ իրենց շտաբը գլխավորելու է «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: