Մի քանի ժամ
առաջ հրաժարական է տվել Հայաստանի ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը:
Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են կառավարական շրջանակների աղբյուրները:
Առայժմ հայտնի չէ, թե որն
է Հակոբյանի անակնկալ հրաժարականի պատճառը: Նույն աղբյուրների համաձայն, Հակոբյանը
տարաձայնություններ ուներ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Հիշեցնենք,
որ ավելի վաղ Հակոբյանն զբաղեցնում էր
Սյունիքի մարզպետի պաշտոնը: