Էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով հայկական ապրանքներն անմրցունակ կդառնան ռուսական շուկայում: Այս տարվա արդյունքներով, մենք արդեն կորցրել ենք ռուսական շուկայի զգալի մասը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նրա խոսքով, ընթացիկ տարվա արդյունքների համաձայն, ռուսական տնտեսության և ռուբլու փոխարժեքի անկման հետևանքով կարելի է զգալի կորուստներ արձանագրել ռուսական շուկայում ավանդաբար հաջողություն վայելող ուղղություններով՝ գինու, կոնյակի և պահածոյացված արտադրանքի արտահանում:
Ինչպես նշել է Սաֆարյանը, ներմուծման փոխարինում Ռուսաստանում արդեն հաջողությամբ իրականացվում է նաև այս ուղղությամբ: Միակ բանը, ինչով կարող է հետաքրքրել հայկական արդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիաների զարգացումն է. ռուս գործընկերներին կարելի է ներգրավել մեքենաշինության և ռազմաարդյունաբերական ոլորտներում համագործակցության մեջ:
ՙՌուսական կողմը կարող է օգտվել մեր մտավոր ներուժից՚,- հայտարարել է տնտեսագետը՝ ավելացնելով, որ արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուս գործընկերների հետ նավաշինության համար անհրաժեշտ մասերի արտադրության պատվեր ստանալու շուրջ: