ԵԱՀԿ
Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 19-ի հայտարարությունում ուղղում է
կատարվել` ադրբեջանական կողմի հիստերիայի առնչությամբ: ԵԱՀԿ պաշտոնական կայքում
նոյեմբերի 19-ի հայտարարության «չեզոք տարածք» բառակապակցությունը փոխարինվել է
«ոչ ոքի տարածք» (no mans land) բառակապակցությամբ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել էին հայտարարություն, որում
նշել էին, որ խոցված հայկական ուղղաթիռի բեկորներն ընկած են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի չեզոք գոտու ականապատ տարածքում: Այդ առնչությամբ, Մինսկի խմբի միջնորդները կողմերին կոչ էին արել դադարեցնել կրակն աղետի վայրի գոտում եւ նպաստել տարածքի ականազերծմանը: Մինսկի միջնորդների այս ձևակերպումը մեծ հակազդեցություն էր հարուցել
Ադրբեջանում: