ՙՆոր ժամանակներ՚ կուսակցությունը որոշել է դիմել ժողովիդին՝ սահմանադրական հանրաքվեն բոյկոտելու կոչով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՙՆոր ժամանակներ՚ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Նա չի կասկածում, որ հանրաքվեի արդյունքները կկեղծվեն, սակայն հանդես է գալիս սահմանադրական բարեփոխումները բոյկոտելու օգտին: Նրա կարծիքով, կառավարող ռեժիմի համար առաջնահերթ խնդիրը քվորումի ապահովումն է, քանի որ մի բան է կեղծել արդյունքները՝ միաժամանակ ընտրատեղամասերում բազմամարդ հերթեր ցույց տալով համաշխարհային հանրությանը, մեկ այլ խնդիր՝ ՙնկարել ոչ միայն թվեր, այլ նաև ընտրողների մասնակցություն ապահովել՝ հանրաքվեի համընդհանուր բոյկոտի պայմաններում՚: Այս առնչությամբ, ինչպես նշել է Կարապետյանը, կուսակցությունը հանրաքվեն բոյկոտելու որոշում է կայացրել:
Նրա խոսքով, բազմիցս հայտարարվել է, որ առաջակվող սահմանադրական փոփոխութունների նախագիծը կվնասի երկրին, կառավարող ընտրախավին և անձամբ նախագահին: ՙԲայց եթե Սերժ Սարգսյանը որոշել է բռնի կերպով անցկացնել Սահմանադրությունը, թող անցկացնի. երբ վերևում ես, չես մտածում, որ կարող ես ներքևում հայտնվել՚,- հայտարարել է Կարապետյանը՝ հիշեցնելով Լիբիայի առաջնորդ Մուամար Քադեաֆիի պատմությունը: ՙՔաղաքականությունում հնարավոր չէ 100% ճիշտ հաշվարկ կատարել, եթե, իհարկե, Դանիել մարգարեն չես՚,- ասել է Արամ Կարապետյանը: