Այսօր Orange-ը մեկնարկեց իր
«Հայաստանի սմարթֆոնիզացիա» արշավը` կանխավճարային և ասմական բաժանորդագրության ձայնային ծառայությունների նոր բաժանորդների համար:
Մինչև սեպտեմբերի 30-ը բոլոր
նոր բաժանորդները և նրանք, ովքեր ցանկանում են իրենց համարն այլ ցանցերից տեղափոխել
Orange` բերելով իրենց հին բջջային հեռախոսը Orange-ի ցանկացած խանութ և միանալով
Orange-ի կանխավճարային ծառայություններին կամ Արծիվ ամսական բաժանորդագրությանը՝ հնարավորություն
կստանան Alcatel Pixi 2 Max նոր սմարթֆոնը ձեռք բերել 50% զեղչով` ընդամենը
29900 դրամով: Կանխավճարային ծառայությունների բաժանորդները զեղչից բացի մեկ տարվա
ընթացքում կստանան նաև ամսական 100ՄԲ բջջային ինտերնետ:
Ամսական բաժանորդագրություններ
նախընտրող բաժանորդները «սմարթֆոն կես գնով» առաջարկից օգտվելուց բացի կստանան նաև
պլանշետ՝ նվեր ընտանիքի անդամներից մեկի համար: Առաջարկը հասանելի կլինի Orange-ի Դելֆին,
Պանտերա կամ Թիթեռ 4000 և բարձր ամսական բաժանորդագրություններին 24 ամսով բաժանորդագրվելու
դեպքում:
«Orange-ը շարունակում է հայկական
հեռահաղորդակցության շուկայում նորարար մոտեցումներով ներկայանալ: Այսօր մեկնարկում
ենք «Հայաստանի սմարթֆոնիզացիա» արշավը, որը հնարավորություն կընձեռի ժամանակակից սմարթֆոնները
և բջջային ինտերնետն ավելի հասանելի դարձնել Հայաստանում: Հին հեռախոսները հավաքելով՝
Orange-ը միաժամանակ նպաստելու է շրջակա միջավայրի պահպանմանն ու նոր կյանք տալու այդ
հեռախոսներին», - նշեց Օրանժ Արմենիայի Բրենդի և հաղորդակցության գծով տնօրեն Արամ
Մկրտչյանը:
Alcatel Pixi 2 Max երկու
SIM քարտի հնարավորությամբ սմարթֆոնն աշխատում է Android օպերացիոն համակարգով, ունի
1ԳՀց հզորությամբ պրոցեսոր, 4 դյույմ անկյունագծով էկրան, 3 ՄՊ կետայնությամբ տեսախցիկ
ևMP3/MP4 նվագարկիչ:
«Հայաստանի սմարթֆոնիզացիա»
արշավի մանրամասները հասանելի են www.orangearmenia.am կայքում: