Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայողին, ով գլխատել էր ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանին:
Պարգևատրումը տեղի է ունեցել Ալիևի և նրա տիկին Մեհրիբանի՝ Թերթերի, Բարդայի և Աղդամի շրջաններ այցի շրջանակներում:
Նշենք, որ սա Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հայ զինծառայողների սպանության համար խրախուսման առաջին դեպքը չէ:
2004թ. փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի ՙԳործընկերություն հանուն խաղաղության՚ ծրագրի շրջանակում անգլերեն դասընթացների մասնակցելու նպատակով Բուդապեշտ գործուղված լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը, որը մասնակցում էր նույն դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի: Սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջան: Հենց նույն օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր ստորագրեց մարդասպանին ներում շնորհելու մասին: Մարդ կոչվելու իրավունք չունեցող Սաֆարովը հերոսացվեց հայրենիքում, ստացավ մայորի կոչում, ավտոմեքենա, բնակարան: Ոճրագործին ներում շնորհելը վրդովմունք առաջացրեց Հայաստանում, որը դադարեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: