Սեպտեմբերի 2-3-ին Մինսկում կայանալու է ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդին կից գործող երկաթուղային տրանսպորտի անվտանգ երթևեկության գծով հանձնաժողովի 4-րդ նիստը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ներկայացնելու է գնացքների անվտանգ երթևեկության գծով գլխավոր վերահսկիչի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը:
Նախատեսվում է, որ նիստին մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի,
Ղազախստանի, Ուկրաինայի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Լիտվայի,
Լատվիայի, Էստոնիայի երկաթուղային վարչությունների ներկայացուցիչները:
Մասնակիցները քննարկելու են մոտ 10 հարց, որոնք վերաբերվում են երկաթուղային
գծանցների անվտանգությանը, գնացքների անվտանգ երթևեկության խախտումների
ծառայողական քննության ընթացքին:
ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդին կից գործող երկաթուղային տրանսպորտի անվտանգ երթևեկության գծով հանձնաժողովը ստեղծվել է 2013 թվականի մայիսին Դուշանբեում կայացած Խորհրդի
58-րդ նիստի որոշման շրջանակներում:
Հանձնաժողովի
հիմնական նպատակներն են՝ Խորհրդի որոշումների իրականացումը, միջազգային
երկաթուղային հաղորդակցությունում անվտանգ երթևեկության ապահովումը,
միջոցառումների կոորդինացումը, երկաթուղային տրանսպորտում անվտանգության մակարդակի
բարձրացումը: