Պրն. Շարմազանով,
ինչպե±ս եք գնահատում
հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը`հաշվի առնելով քաղաքացիական
շարժումների ակտիվացման նոր ալիքը` վերջին ժամանակներս իշխանությունների ընդունած
այս կամ այն որոշման առնչությամբ դժգոհությամբ պայմանավորված:
Ներկայումս
Հայաստանում ձևավորված ներքաղաքական իրավիճակը տեղավորվում է բնական
ժողովրդավարական գործընթացների տրամաբանության մեջ, որոնք բնորոշ են զարգացման
իրավական ճանապարհով ընթացող ցանկացած երկրի: Ասվածի տրամաբանության մեջ
քաղաքացիական շարժումների ակտիվացումը Հայաստանում նորմալ գործընթաց է:
Չե±ք կարծում
արդյոք, որ քաղաքացիական շարժումների ակտիվացումը վկայում է իշխանությունների
գործողություններից հասարակության աճող դժգոհության մասին և կարող է վերաճել
քաղաքացիական անհնազանդության զանգվածային ակցիաների:
Չեմ կարծում, թե
դա կարող է անհնազանդության որևէ կառուցվածքային գործընթացի վերաճել:
Առաջինը`կարծում եմ, որ դրա համար նախադրյալներ չկան, երկրորդ`չեմ տեսնում
առաջնորդ ընդդիմության շարքերում, ով կարող էր առաջնորդել այդ շարժումը: Ընդդիմադիր առաջնորդներից մեկը թոշակի է
անցել, մյուսը`մշտական շրջագայության մեջ է գտնվում: Վերջիվերջո, մենք պետք է
գիտակցենք, որ իրավիճակի ցանկացած ապակայունացում վնաս է հասցնում պետությանը,
բայց ոչ մի կերպ չի լուծում կուտակված խնդիրները: Չեմ կարծում, որ քաղաքացիական
շարժումների ակտիվացումը պայմանավորված է հանրապետությունում իրավիճակի
վատթարացմամբ: Կարծում եմ, որ դա վկայում է մեր քաղաքացիական ակտիվիստների
հետևողականության մասին: Այնուամենայնիվ, ես հեռու եմ այն մտքից, որ մեր երկրում
ամեն բան իդեալական է: Իհարկե, ոչ. երկրում, որտեղ բնակչության 35%-ը աղքատության սահմանագծից
դուրս է գտնվում, ամեն ինչ իդեալական չի կարող լինել: Միաժամանակ պետք է փաստեմ,
որ բողոքի ակցիաներով երկրի սոցիալական վիճակը հնարավոր չէ բարելավել. դրան կարելի
է հասնել միայն բարեփոխումների ճանապարհով:
Ուրեմն, ո±րն է
խնդիրը:
Խնդիրներ չկան, մենք
քայլ առ քայլ լուծում ենք դրանք: Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից կբարձրանան պետական
հատվածի բոլոր աշխատողների աշխատավարձերը:
Կարծում եք, որ դա
բավարա±ր է:
Դա քայլերից մեկն
է: Մենք աշխատում ենք գոյություն ունեցող խնդիրների վերացման ուղղությամբ: Բայց,
ցավոք, մենք չունենք կախարդական փայտիկ` կուտակված բոլոր խնդիրների այսրոպեական
լուծման համար: Մենք նույնպես կարող ենք քաղաքական այլ ուժերի օրինակով մատնանշել
առկա թերությունները, նշել ոչ թե 12, այլ`112 կետ: Իշխանության և ժողովրդի միջև
միջնորդներ պետք չեն, մենք շատ լավ տեսնում ենք խնդիրները և ձգտում լուծել դրանք:
Խոսելը միշտ հեշտ է, իսկ ո±վ է աշխատելու: Անդրադառնանք փաստերին. բոլոր այն
ուժերը, որոնք այսօր մեզ քննադատում են, ոչ հեռու անցյալում իշխանությունում են
եղել: Եվ ի±նչ... Ոմանց օրոք հանրապետությունում լույս և ջեռուցում չկար,
մյուսները, գտնվելով իշխանական կոալիցիայում, իրենց էին վերագրում բոլոր դրական
տեղաշարժերը`իրենց վրայից գցելով բացասական գործընթացների պատասխանատվությունը:
Այսօր հարկավոր է աշխատել, այլ ոչ թե խոսել. խոսելը միշտ էլ հեշտ է: Կարծում եմ,
որ կգա ժամանակ, երբ ոչ իշխանական ուժերի դատարկախոսությունը կհանգեցնի ներքին
կոնֆլիկտի: Արդեն այսօր հակասություններ կան սկզբունքային հարցերի շուրջ, որոնցից
մեկը սահմանադրական բարեփոխումներն են: Այսօր Հայաստանի համար, իրոք, դժվար
ժամանակներ են. կան բազմաթիվ սոցիալական խնդիրներ, լուծված չէ ղարաբաղյան
հակամարտությունը, փակ են Թուրքիայի հետ սահմանները, բայց գլխավորն այն է, որ մենք
ունենք կուտակված խնդիրների լուծման ծրագիր: Կարծում եմ, որ եվրասիական շուկային
ինտեգրումը, ինչը նախատեսվում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցմամբ,
կհանգեցնի տնտեսության աշխուժացման, ինչն իր հերթին սոցիալական խնդիրների լուծման
նախադրյալներ կստեղծի:
Պրն. Շարմազանով,
Դուք միշտ խոսում եք քայլ առ քայլ բարեփոխումների մասին, որ դրանց իրականացման
համար ժամանակ է հարկավոր,,, Հանրապետական կուսակցությունն իշխանության ղեկին է
գտնվում ավելի քան 15 տարի ...Դա բավարար ժամկետ չէ± հասարակության համար շոշափելի
բարեփոխումների իրականացման համար:
Նշանակում
է`բավարար ժամկետ չէ...
Որքա±ն ժամանակ
կպահանջվի, որպեսզի հասարակությունը զգա իրականացվող բարեփոխումների արդյունքները:
Պատասխանեմ
հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքերով`ոչ ոք չի հիշելու այն, ինչ
արվել է, հիշելու են այն, ինչը չի արվել: Կարող եմ իրականացված խոշոր նախագծերի և
ծրագրերի օրինակներ բերել: Իհարկե, Դուք կհակադարձեք, որ այդպես էլ պետք է լինի,
դրանով չի կարելի պարծենալ, դուք իշխանության ղեկին եք գտնվում, պետք է ձեր
աշխատանքը կատարեք: Բայց կառարկեմ...Ամեն դեպքում, չնայած մեր բոլոր
թերություններին, հասարակությունը մինչև հիմա իր հույսերը Հանրապետական
կուսակցության հետ է կապել:
Կարծում եք`այսօր
էլ է կապու±մ:
Դա պարզ կլինի
2017 թվականին: Համենայն դեպս, դեռ անցած տարի Երևանի քաղաքապետի ընտրությունները
ցույց տվեցին, որ ժողովրդի տրամադրությունները չեն փոխվել:
Պրն. Շարմազանով,
ՀՀ նախագահը նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումներ: Հասարակայնության
կարծիքներն այս առնչությամբ տարբերվում են. ոմանք անհրաժեշտություն են տեսնում
դրանում, մյուսները`կարծում են, որ գոյություն ունեցող խնդիրների լուծումը
Հիմնական օրենքի բարեփոխումների մեջ չէ: Ձեր դիրքորոշումն այս առնչությամբ...
Գտնում եմ, որ հիմա
սահմանադրական բարեփոխումների իրականացման լավագույն ժամանակն է`համահանրապետական
ընտրությունների միջև ընկած ժամանակամիջոցում: Կարծում եմ, որ սահմանադրական
բարեփոխումների անհրաժեշտություն կա. դա թույլ կտա էլ ավելի կատարելագործել
պետական կառավարման կառուցվածքը, մարդու իրավունքների պաշտպանության ավելի գործուն
մեխանիզմներ ստեղծել, հավասարակշռել իշխանության ճյուղերի լիազորությունները:
Այնուամենայնիվ,
հանրապետության արմատական խնդիրները`կոռուպցիա, ստվեր, հովանավորչություն,
սահմանադրական բարեփոխումները չեն լուծում:
Այդ խնդիրների
լուծման համար երկու նախապայման է պետք`համապատասխան օրենսդրական բազա և քաղաքական
կամք:
Դրանցից ո±րն է
բացակայում:
Կա թե’
օրենսդրական բազա, թե’ քաղաքական կամք: Հարցն այն է, որ սոցիալական ցածր
մակարդակով երկրներում շատ դժվար է այդ երևույթների դեմ պայքար իրականացնել:
Ինչպես ասել է Էնշտեյնը, անհրաժեշտ է նոր մտածողություն`վերացնելու հին
մենթալիտետով պայմանավորված թերությունները: Հնարավոր է, սահմանադրական
բարեփոխումներն օգնեն մեզ նոր մենթալիտետ ձևավորել:
Պրն. Շարմազանով,
Դուք նշեցիք, որ առաջնորդ չեք տեսնում ընդդիմության շարքում, չե±ք կարծում արդյոք,
որ ասպարեզ է գալիս նոր ընդդիմադիր առաջնորդ`ի դեմս Հայաստանի երկրորդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանի:
Եթե նկատի ունեք
երկրում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ Ռոբերտ Քոչարյանի հաճախակի
դարձած հարցազրույցները, կարծում եմ, երկրորդ նախագահը, ինչպես հանրապետության
ցանկացած այլ քաղաքացի, իր տեսակետն է հայտնում: Իսկ ընդհանրապես գտնում եմ, որ
Հայաստանում ձևավորվում են նոր իրողություններ, երբ չեզոքանում է առանձին վերցրած
մեկ անձի դերը և մեծանում քաղաքական ուժերի դերը: