ԱՄՆ իշխանությունները կապի մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերի հետ` ձգտելով պահպանել հաստատված փխրուն խաղաղությունը: Ապրիլի 27-ին ամենօրյա ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Մենք ականատես եղանք այն բանին, թե ինչպես է հաստատվել փխրուն հրադադարի ռեժիմը, և սկզբում ոգեշնչվեցինք դրանով, տեսնելով, որ այն պահպանվում է: Սակայն ակնհայտ է մեկ բան. լարվածությունը տեղերում պահպանվում է», - նշել է Թոները:
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այցելել է տարածաշրջան:
Թոների ասելով, ԱՄՆ մշտական շփման մեջ է երկու երկրների կառավարությունների, հակամարտության բոլոր կողմերի հետ:
«Մեր ուղերձն անփոփոխ է: Մենք վճռականորեն դատապարտում ենք ամեն մի բռնություն, որ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, և հայտարարում ենք, որ հաշտության գործընթացը պետք է վերսկսվի և շարունակվի հնարավորինս արագ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի», - եզրափակել է Թոները: