Մարտկոցների հայ-գերմանական «Էլբատ» գործարանը 2014
թվականին նախատեսում է 30% ավելացնել արտադրության ծավալները, մինչև 80 հազար
միավոր, 2013-ի 60 հազարի փոխարեն: Այս մասն ԱրմԻնֆո
գործակալության թղթակցին հայտնել է ընկերության կոմերցիոն տնօրեն Գագիկ Մկրտչյանը:
Նրա խոսքով, ընկերությունը հիմնականում զարգանում է
արտահանման հաշվին: Ամենամեծ շուկան հանդիսանում է Ռուսաստանը, որի մասնաբաժինը
կազմում է մատակարարումների 60%-ը: Մկրտչյանը նշել է, որ անցյալ տարի խոշոր
պայմանագրեր կնքվեցին ռուսաստանյան «ԱվտոՎԱԶ» և «ԿԱՄԱԶ» գործարանների հետ, որոնք
հաջողութամբ իրականացվում են: Որոշ բարդություններ առաջացան ռուբլու փոխարժեքի
անկման կապակցությամբ, քանի որ պայմանագրերը կնքվել էին դոլարով, ասել է նա: Նա
հավելել է, որ դեռ չի հաջովոմ մարտկոցներ վաճառել Ուրալյան գործարանին, որը կտրուկ
կրճատել է ծավալները ֆինանսական պրոբլեմների պատճառով: Միևնույն ժամանակ, նա նշել
է, որ ընկերության գործունեության դաշտն ավելի ընդլայնվեց, երբ ռուսաստանյան
շուկայից դուրս եկան ուկաինական արտադրողները: Մարտկոցների տարեկան պահանջարկը
Ռուսաստանում կազմում է 12-14 մլն.միավոր, իսկ տեղական արտադրողներն ապահովում են
միայն 6-7 մլն.միավոր, ասել է նա:
Եվրոպական շուկա «Էլբատ»-ն առայժմ դուրս չի գալիս, քանի
որ պետք է ավարտին հասցնի սերթիֆիկացման համապատասխան ընթացակարգերը և ստանա EU
ստանդարտ: Հայկական մարտկոցներն արտահանվում են նաև Իրան, Վրաստան, Սիրիա, Քաթար և
Էմիրատներ: «Ներքին շուկան մենք չենք դիտարկում որպես զարգացման հեռանկար և մեր
ուշադրությունը չենք շեշտադրում այստեղ»,-ասել է Մկրտչյանը:
Նա հավելել է, որ ինքնարժեքի նվազեցման նմպատակով
գործարանը մտադիր է կառուցել հին մարտկոցների վերամշակման արտադրամաս: Վերամշակված
արճիճն ավելի էժան կլինի, քան բորսայական գներով գնվածը, ասել է զրուցակիցը: Նրա
խոսքով, այսօր արճիճը լոնդոնյան բորսայի գներով գնվում է Ռուսաստանում և
Իտալիայում, հավելելով, որ գերմանական գործընկերը հավանության է արժանացրել
ընկերության պլանները և պատրաստ է ֆինանսավորել:
Նշենք, որ «Էլբատ» գորրծարանն ավելի վաղ հայտարարել էր,
որ 2013 թվականին նախատեսում է արտադրությունն ավելացնել 35%-ով, մինչև 82 հազար
միավոր:
Գործարանի
հիմնական բաժնետերն է գերմանական Cronimet
Мining ընկերությունը (51%), իսկ
մնացած 49%-ը պատկանում է Հայաստանի ռեզիդենտներին: