«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Խորհրդի որոշմամբ և ՀՀ
Կենտրոնական բանկի համապատասխան գրանցման համաձայն ՎՏԲ-Հայաստան Բանկի Բանկային
ռիսկերի վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Ալյոնա Ստրատանն ու Գործառնական
դեպարտամենտի տնօրեն Արմեն Սարգսյանը նշանակվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր
տնօրեն-Տնօրինության նախագահի տեղակալներ: Այս մասին ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Բանկի
մամուլի ծառայությունից:
«Նոր նշանակումները կօգնեն ուժեղացնել վերահսկողությունն ու ավելի լավ համակարգել բանկի ստորաբաժանումների աշխատանքը: Ալյոնա Ստրատանի ու Արմեն Սարգսյանի բարձր պրոֆեսիոնալիզմն ու կառավարման ոլորտում հարուստ փորձը նոր պաշտոններում բանկային սորաբաժանումների միջև համագործակցությունը կդարձնեն ավելի ճկուն ու արդյունավետ, ինչը կնպաստի բանկի հետագա զարգացմանը»,-նշել է ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: