Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերան: Նախագծի գեղարվեստական ղեկավարն է հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան:
Ինչպես օգոստոսի 27-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում նշվել է Կազարնովսկայան, Վերդիի «Ռեքվիեմը» արցախյան հողում կհնչի հանուն խաղաղության, բարության և արդարության: Իսկ ադ ստեղծագործության ընտրությունը պատահականություն չէ, քանի որ 2015 թվականը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է:
««Ռեքվիեմ»-ը սգո երաժշտություն չէ: Դա մարդկային ոգու, Մեծ Հայաստանի անմահ ոգու վերելքն է: Արցախի հողում անհրաժեշտ է այդ ուրախ ճողփյունը: Այնտեղ պետք է լինի երջանկություն», - ասել է նա:
Կազարնովսկայան խոստովանել է, որ իր համար այցը Հայաստան – վերադարձ է դեպի տուն, դեպի իր երաժշտական երիտասարդություն: «Իմ հայրը ծառայել է, և ես ծանոթ եմ Հայաստանի երաժշտական մշակույթին, որը երգեց Կոմիտասը», - ասել է երգչուհին:
Հավելենք նաև, որ Արցախում «Ռեքվիեմը» կհնչի Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Ազգային ակադեմիական երգչախմբի, Արցախի «Վարարակն» պետական կամերային երգչախմբի և Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախմբի կատարմամբ: Մենակատարներ - Յանա Սաֆոնովա (սոպրանո, Ռուսաստան), Վիշնիա Ռադոսավ (մեցցո-սոպրանո, Սերբիա), Ալեքսանդր Չերնով (տենոր, Ռուսաստան), Նիկոլա Ուլիվյերի (բաս, Իտալիա): Դիրիժոր - Անատոլի Լևին, նախագծի հեղինակ` Սարինա Ավթանդիլյան:
Համերգը նվիրված է Լեռնային Ղարաբաղի Անկախության օրվան, որը նշվում է սեպտեմբերի 2-ին: Երաժշտական նախագիծն իրականացվում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: