Թուրք ոստիկանների և քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության ներկայացուցիչների կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառման երթի մասնակիցների միջև տեղի է ունեցել ընդհարում:
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» թերթը, ոստիկանները փորձել են ուսանողներից խլել պաստառները, որի ժամանակ որոշ ոստիկաններ ուժ են կիրառել ուսանողների դեմ, ռետինե մահակներով ծեծի ենթարկելով ուսանողներին։