Չեմ կարծում, որ Հայաստանը պետք է ընտրի Եվրամիության և
տարածաշրջանի հարևանների միջև: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է
հայտնել Արևելյան գործընկերությունում Հունգարիայի դեսպան Գաբոր Բրոդին:
Նրա ասելով, հնարավոր է
մշակել ԵՄ և Հայայստանի միջև համագործակցության այնպիսի ձև, որը մոտ լինի արևելյան
գործընկերությանը` հարգելով պաշտոնական Երևանի ինքնիշխան որոշումը:
«Բնականաբար, երբ խոսքը
վերաբերում է առևտրին և առևտրի
ազատականացմանը, ամեն ինչ կախվասծ է այն բանից, թե ինչ ուղղությամբ կզարգանան
Հայաստանը և Մաքսային միության մյուս երկրները: Սակայն ես հույս ունեմ, որ
հարաբերությունները կզարգանան` հաշվի առնելով Առևտրի համաշխարհային
կազմակերպության ստանդարտները, ինչը կնպաստի երկու բևեռների միջև
հարաբերությունների զարգացմանը», - նշել է Բրոդին:
Պատասխանելով այն հարցին,
թե համագործակցության որ ոլորտները կլինեն առաջնային, դեսպանը գոհունակությամբ
փաստել է, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու
համագործակցությունը մարդու իրավունքների բնագավառում:
«Երիտասարդության
փոխանակումը, կրթությունը, հետազոտությունները նույնպես այն ոլորտներն են,
որոնցում մենք կարող ենք համագործակցել: Շարժունակությունը` Հայաստանի հետ վիզային
ռեժիմի ազատականացումը, ավելի դյուրին կդարձնի տեղաշարժը փոքր բիզնեսի և,
ընդհանուր առմամբ, գործարար շրջանակների ներկայացուցիչների համար: Տրանսպորտը,
տարածաշրջանային համագործակցությունը, մի
շարք այլ ոլորտներ նույնպես կմնան համագործակցության օրակարգում», - նշել է նա:
Ընդ
որում դեսպանը համոզմունք է հայտնել, որ ԵՄ Հայաստանի կառավարության հետ համատեղ
կաշխատի երկկողմ հարաբերությունների պայմանագրի և ինստիտուցիոնալ շրջանակների
մշակման ուղղությամբ: