Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցչությունը հաստատում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ դեմ հայց չի ներկայացրել, կապված ՎԶԵԲ վարկը ժամանակից շուտ մարելու հետ:
Ինչպես հաղորդել են ներկայացուցչությունում, ՎԶԵԲ-ը հաստատում է ԱրմԻնֆո գործակալության կողմից ավելի վաղ տարածված տղեկությունը, որ «Հայաստանի էլցանցերը» ՎԶԵԲ հանդեպ ժամկետանց պարտավորություններ երբեք չի ունեցել տեղեկացվել է մամուլի ծառայությունից, և, հետևաբար, այդ ֆինանսական կառույցի հետ որևէ դատական քաշքշուկների մեջ չի մտել:
Նշենք, որ ըստ ԶԼՄ-ներում ավլի վաղ տարածված լուրերի, ՎԶԵԲ-ը, իբեր, պատրաստվում է դիմել միջազգային միջնորդ դատարանին, տրամադրված վարկը ժամկետից շուտ մարելու պահանջով, կապված ընկերության ծանր ֆինանսական վիճակի հետ, ինչը ՀԷՑ-ին ստիպել է վարձել «Ջորդանս թրասթ Լիմիթեդ» ընկերությանը, դատարանում ընկերության շահերը պաշտպանելու համար: Ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարժանյանի խոսքով, ՀԷՑ-ը միշատ կատարել է իր վարկային պարտավորությունները: Ինչ վերաբերվում է «Ջորդանս թրասթ Լիմիթեդ» ընկերությանը, ապա այս ընկերությունը, ըստ վարկային պայմանագրի, հանդիսանում է ՀԷՑ դատական գործակալը և, փաստորեն, նշանակված է նշված վարկային պայմանագրի ստորագրման պահից:
Նշենք, որ 2009 թվականի հունիսին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Վնեշէկոնոմբանկը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 10 տարով տրամադրել են 64.5 մլն.եվրո գումարի վարկ: Ընդ որում, 42 մլն.եվրո տրամադրել է ՎԶԵԲ-ը, իսկ 22.5 մլն. եվրոն` Վնեշէկոնոմբանկը: Նշված վարկը հայկական ընկերության կողմից ներգրավված ամենախոշոր բանկային վարկն էր, որը տրամադրվել էր առանց պետական երաշխիքի: Վարկային միջոցները կուղղվեն Հայաստանի բաշխիչ ցանցերի ֆինանսավորմանը և արդիականացմանը: Նախագիծն ուղղված է էներգիայի օգտագործման արդյունավետությանը, կորուստների կրճատմանը, ինչպես նաև ԱՊՀ երկրների էներգահամակարգերին ինտեգրմանը: