Ստոկհոլմում կայացած վիճակահանության արդյունքների համաձայն, Հայաստանը ելույթ կունենա «Եվրատեսիլ-2016՚-ի առաջին կիսաեզրափակիչ փուլում:
Մայիսի 10-ին առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում ելույթ կունենան նաև Ռուսաստանը, Խորվաթիան, Ֆինլանդիան, Մոլդովան, Հունաստանը, Հունգարիան, Նիդերլանդները, Սան Մարինոն, Ադրբեջանը, Կիպրոսը, Մալթան, Բոսնիա և Հերցոգովինան, Էստոնիան, Չեխիան, Մոնտենեգրոն, Իսլանդիան, Ավստրիան, Շվեդիան, Ֆրանսիան և Իսպանիան:
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 12-ին, որի ընթացքում ելույթ կունենան Լատվիան, Բելառուսը, Իռլանդիան, Շվեյցարիան, Մակեդոնիան, Ավստրալիան, Լիտվան, Լեհաստանը, Իսրայելը, Սերբիան, Ալբանիան, Բուլղարիան, Դանիան, Վրաստանը, Ռումինիան, Սլովենիան, Նորվեգիան, Ուկրաինան, Բելգիան, Գերմանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան:
Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 14-ին: «Եվրատեսիլ-2016՚ երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնում է Իվետա Մուկուչյանը: