Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավորներ Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սէֆիլյանին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀԱԿ մամուլի ծառայությունից, նրանք հանդիպել են նաև քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի եւ Վալոդյա Ավետիսյանի հետ:
Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը ձերբակալվել էր հունիսի 20-ին` հանցավոր խմբավորում կազմակերպելու կասկածանքով: Քննության ստացած ապացույցների հիման վրա 8 անձանց մեղադրանք է առաջադրվել զենք և զինամթերք ձեռք բերելու և պահելու համար, 6 հոգի կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել հետախուզում: Հայաստանի հատուկ քննչական կոմիտեի հաղորդման համաձայն, Սէֆիլյանն ու նրա զինակիցներն ապրիլյան պատերազմի օրերին ծրագրել են գրավել պետական նշանակության շենքեր: Հունիսի22-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը` Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով երկամսյա կալանքը: