ՊՊԾ գնդի տարածքի գրավման 12-րդ օրը «Սասնա Ծռեր» խմբավորման կողմնակիցները սկսել են հավաքվել Ազատության հրապարակում, քանի որ հուլիսի 26-ին ոստիկանությունը հայտարարություն էր տարածել Խորենացի փողոցում աջակցության ակցիաների անթույլատրելիության մասին` դա պատճառաբանելով անվտանգության նկատառումներով:
Ավելի վաղ «Սասնա Ծռեր» զինված խմբավորման կողմակիցներն իրենց «Ֆեյսբուքի» էջում առաջարկել էին սկսել նոր շարժում: «Ցուցակագրում եմ բոլոր ցանկացողներին, ովքեր ուզում են պատանդ դառնալ Սասնա Ծռերին: Ակցիան կոչվում է «Պատանդ եմ ուզում լինել Սասնա Ծռերին», - ասվում է «Սասնա Ծռերի» էջում զետեղված հայտարարությունում: Այսօրվա ցույցի մասնակիցներից շատերից ձեռքին կլինեն եռալեզու պաստառներ. «Պատանդ եմ ուզում լինել Սասնա Ծռերին»: