Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են ՙԳիտելիք հանուն բարեկուցության՚ համատեղ ծրագրի անցկացման մասին։ Ծրագրի հերթական փուլը իրականացվեց Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ՙԱյսօրվա աշխարհը երեխաների աչքերով՚ խորագրի ներքո։
Միջոցառումը մեկնարկեց ՙԱմեն ինչ սկսվում է խաղաղությունից՚ նկարչական ցուցահանդեսի բացմամբ, որից հետո տեղի ունեցավ թատերական ներկայացում Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի և Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզի սաների մասնակցությամբ։ Այնուհետև աշակերները ներկայացրեցին հատվածներ շարադրությունների մրցույթում հաղթած լավագույնը աշխատանքներից։ ՙԵրեխաները մշտապես գտնվում եմ Beeline-ի ուշադրության կենտրոնում և այս տարվա ընթացքում իրականացված երեխայակենտրոն ծրագրերը ոչ միայն օգնեցին տասնյակ հազարավոր երեխաների կյանքը դարձնել ավելի լավը, այլև պարգևել նրանց դրական զգացմունքեր և վառ տպավորություններ։ Տեսնելով երեխաների ժպտացող աչքերը, խանդավառությունն ու ոգևորվածությունը կարող եմ հստակ ասել, որ մենք ճիշտ ուղի ենք ընտրել. մեր աջակցությունը լինելու է շարունական և ամենուր՝ անգամ Հայաստանի ամենահեռավոր վայրերում՚, - նշել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը։
ՙՄանկական Զարգացման Հիմնադրամը խթանում է երեխաների իրավունքների պաշտպանության գործընթացի զարգացումը Հայաստանում և կարևորում նման ծրագրերի նախաձեռնումը հատկապես մարզերում: Այսօրվա զարգացող աշխարհում հատկանշական մի շարք երևույթներ կան, ինչպիսիք են` անկայուն քաղաքական և տնտեսական վիճակը, գործազրկությունն ու աղքատությունը, որոնք իրենց արդյունավետ լուծումները պետք է գտնեն այսօրվա սերնդի հետ ակտիվ և առողջ աշխատանքի արդյունքում: Երեխաների պատկերացումների և զգացողությունների միջոցով մենք փորձում ենք վերոնշյալ խնդիրների վրա հրավիրել հանրության և որոշում կայացնողների ուշադրությունը, և հավատացած ենք, որ երեխաների մեջ մարդասիրական որակներ սերմանելն ու զարգացնելը կապահովեն աշխարհում երեխաների անվտանգությունն ու բարեկեցությունը ապագայում՚, - ասել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։
Ընդհանուր առմամբ, ՙԱյսօրվա աշխարհը երեխաների աչքերով՚ միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 400 երեխա, իսկ հատուկ հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն
շարադրությունների և նկարների հեղինակները պարգևատրվեցին խրախուսական մրցանակներով: Նշենք, որ Beeline-ը համագործակցում է Մանկական զարգացման հիմնադրամի հետ 2011 թվականի ապրիլից։ Համագործակցության շրջանակում ստեղծվել է հատուկ կարիքներ ունեցող երեխաներից և հանրակրթական դպրոցներում սովորող երեխաներից բաղկացած ՙՄենք ենք՚ թատերախումբը: Իսկ ՙԳիտելիք հանուն բարեկեցության՚ ծրագրի շրջանակում Արարատի մարզի Այնթափ համայնքի մանկապարտեզում և Նոր Խարբերդի թիվ 2-րդ դպրոցում բացվել են ՙBeeline երեխաների զարգացման անկյուններ՚ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար: