ՀՀ Վերահսկիչ պալատը մի շարք իրավախախտումներ է հայտնաբերել Սյունիքի
մարզի անապահով համայնքները գազիֆիկացման ժամանակ:
ՙՉորրորդ
իշխանություն՚ թերթի համաձայն, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի
հանձնաժողովում ներկայացնելով տարեկան հաշվետվությունը, նշել է, որ
որիս-Ստեփանակերտ ճանապարհի անապահով համայնքները գազիֆիկացվել են ժանգոտ, հին,
վնասված, քայքայված, իրար միացված տարբեր տրամաչափի խողովակներով: Մինչդեռ, ինչպես
նշել է Զաքարյանը, այդ ծրագրի համար ծախսվել է 613 միլիոն դրամ, եւ 22 միլիոնն էլ
տրամադրվել է մաքրելու համար:
Իշխան Զաքարյանի
տեղեկացմամբ անգամ ՙՀայռուսգազարդը՚
հանձնաժողով է կազմել` իր տեղեկանքում գրելով, որ գազատարի պիտանելիությունը ստուգել է, արդյունքում` չի ընդունում այդ
գազատարը, որովհետեւ այն պիտանի չէ հետագա շահագործման համար: ՙՍտացվում է, որ
մենք համայնքներում կատարել ենք ներդրումներ, գազ ենք անցկացրել, բայց, միեւնույն
է, մեր բնակչությունը գազ չի ստանում: ազատարների փչամաքրման համար 22 միլիոն դրամ
եք նախատեսում, ուրեմն պետք է հասկանայիք, որ այդ գազատարները պիտանի չեն
շահագործման համար, եւ չէր կարելի այդքան գումար նախատեսել: Իսկ եթե ՎՊ-ն չնայե±ր,
ուրեմն այդ 22 միլիոնը պետք է վճարվեր՚, - ասել է Իշխան Զաքարյանը:
Ի դեպ, թերթը
հիշեցնում է, որ այդ ժամանակ Սյունիքի մարզպետը եղել է Լիսկան` Սուրիկ Խաչատրյանը,
ով ՙհազիվ թե անմասն մնար ծրագրի իրականացմանը` դրանից բխող բոլոր հետեւանքներով՚: