102-րդ ռուսական ռազմակայանի՝ հուլիսի 27-ի երեկոյան անհետացած պայմանագրային զինծառայողը գտնվել է:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՌՌԿ աղբյուրները, զինծառայողը գտնվել է 19:00-ի մոտ Երևանում՝ Հանրապետության հրապարակում: Նա արդեն ուղարկվել է Գյումրի: Հայտնաբերման պահին նրա մոտ զենք կամ այլ արգելված առարկա չի եղել:
Զինծառայողի որոնումները կազմակերպվել են հայկական և ռուսական համապատասխան ուժային գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում, որ զինծառայողն անհետացել է իրեն ամրակցված զենքով, և Գյումրիում կրակոցներ են հնչել: Սակայն, Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Facebook-ի իր էջում գրել է, որ
Գյումրիի ռազմաբազայից հայտնել են, որ զորամասից որևէ զենք-զինամթերք դուրս չի բերվել: Նա նաև հերքել է Գյումրիում հնչող կրակոցների մասին տեղեկատվությունը: