Անցած գիշեր ՀՀ և ԼՂՀ սահմաններում պահպանվել է հարաբերական հանգիստ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության
նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում: Նրա
ասելով, հրադադարի ռեժիմի խախտումները թուլացման միտում ունեն: ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները լիովին վերահսկվում են իրավիճակը:
Նշենք,
որ վերջին 20 օրվա ընթացքում Ադրբեջանը դիվերսիայի բազմաթիվ փորձեր է ձեռնարկել,
որոնց արդյունքում կորցրել է 14 զինծառայող, ևս 20-ը վիրավորվել են: Ցավոք սրտի,
կորուստներ ունի նաև հայկական կողմը: Տարեսկզբից ի վեր շփման գծում և սահմանում
հակառակորդի գնդակից զոհվել են 10 հազ զինծառայողներ: