Ռուսաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը` Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը:
«Մենք գլխավոր շտաբի պետի հետ քննարկել ենք հետագա ռազմատեխնիկական համագործակցության
հարցերը, կան այն զարգացնելու հեռանկարներ: Թե Ռուսաստանի,
թե Ադրբեջանի, թե Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը Ղարաբաղի հարցի լուծումն Է այն առումով, որ առաջ շարժվենք եւ բացառենք դրա լուծման ռազմական ուղիները»,-ասել է նա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հասանովն իր հերթին նշել է, որ ՌԴ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ համագործակցությունը
զարգանում Է
բոլոր ուղղություններով, մասնավորապես, ռազմական շինարարության, կրթության, ռազմատեխնիկական համագործակցության բնագավառներում:
«Վերջին տարիներին այդ ուղղությամբ մեծ աշխատանք Է կատարվում:
Այսօր Ադրբեջանի ԶՈՒ Ռուսաստանից ստանում են արդիական սպառազինություն, տանկեր,
մարտական մեքենաներ, հրետանային համակարգեր:
Այդ ամենը նպաստում Է
մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանը», - համոզված Է նա:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության թեմային՝
նա ասել Է. «Հուսով եմ, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ,
կնպաստի այդ հարցի խաղաղ կարգավորմանը»:
Ավելացնենք,
որ Բաքվում ընթանում է ԱՊՀ երկրների ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի հանդիպում:
Հայաստանի պատվիրակությունը նույնպես հրավեր էր ստացել և մտադիր էր մեկնել Բաքու,
սակայն վերջին պահին այցը չի կայացել` ադրբեջանական կողմում Հայաստանի
պատվիրակությանն ընդունելու ցանկության բացակայության պատճառով: