Հայաստանը և Վրաստանը համատեղ կկառուցեն «Բարեկամության»
կամուրջ, որը միմյանց կկապի Սադախլո և Բագրատաշենին սահմանամերձ բնակավայրերը:
Համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել երկու երկրների վարչապետների միջև
այսօր Երևանում կայացած հանդիպման ընթացքում, - հայտարարել է Վրաստանի վարչապետ
Իրակլի Ղարիբաշվիլին:
«Դա կլինի
«Բարեկամության» կամուրջ, որը կխորհրդանշի մեր երկրների միջև դարավոր
բարեկամոթյունը և բարիդրացիական հարաբերույթունները»,-ասել է Վրաստանի վարչապետը,
որն այսօր Երևան է ժամանել երկօրյա այցով:
Նա տեղեկացրել է,
որ հայաստանցի իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկվել են
համագործակցության խորացման, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և
անվատանգության պրոբլեմներին վերաբերվող հարցեր: Նշվել է նաև Վրաստանը Ռուսաստանին
միացնող ճանապարհի սողանքների վերացման հարցը, որի հետևանքով ներկայումս չի
գործում Վերին Լարսի անցակետը:
«Համագործակցություն
ամրապնդելու համար ունենք բոլոր նախադրյալները, քանի որ ապրանքաշրջանառությունը
մեր երկրների միջև այս տարի աճել է 4.2%, կազմելով 73 մլն. դոլար, լավ ցուցանիշեր
ունենք նաև տուրիզմի ոլորտում: Նշել ենք նաև գերատեսչոյթունների մակարդակով
շփումների ակտիվացման անհրաժեշտությունը»,-ասել է վրաց վարչապետը: Նա նաև նշել է,
որ առաջիկա 2-3 օրերին կվերականգնվի նաև դեպի Հայաստան գազի մատակարարումը, որը
սողանքների պատճառով ժամանակավորապես ընդհատվել է:
ՀՀ վարչապետն էլ
իր հերթին է նշել միջկառավարական երկկողմ հանձնաժողովի գործունեությունը,
համարելով այն տնտեսական համագործակցության արդյունավետ հարթակ: «Այսօր մենք
քննարկեցինք ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտային հաղորդակցության, ինչպես
նաև պատմա-մշակութային հուշարձանների պահպանման հետ կապված հարցեր»,-ասել է Հովիկ
Աբրահամյանը: