Փարիզի ահաբեկչությունն ուղղված էր ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև՝ ամբողջ Եվրոպայի և համաեվրոպական արժեքների դեմ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:
ՙՄենք մեր ֆրանսիացի բարեկամների կողքին ենք և մշակում ենք ահաբեկչության դեմ պայքարին ուղղված քաղաքական գործողություններ: Այդպիսով՝ այդ ոլորտում առկա համագործակցությունն ավելի կընդլայնվի՚,- նշել է դեսպանը: Նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչության ընթացքում 130 մարդ է զոհվել: