Ադրբեջանում նախատեսվող առաջին Եվրոպական խաղերում ոսկե մեդալների համար կպայքարեն 25 հայ մարզիկներ: Մայիսի 26-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Եվրոպական օլիմպիական խաղերը կկայանան Ադրբեջանում` հունիսի 12-28-ը: 20 սպորտաձևերի գծով մեդալների 253 կոմպլեկտների խաղարկության մրցություններին սպասվում է 6 հազար մարզիկների մասնակցություն:
Ռոստոմյանը հաղորդել է, որ հայ մարզիկների առաջին խումբը, որը մեդալների է հավակնում հունահռոմեական ոճի ըմբշամարտի, թեքվանդոյի, սամբոյի, ձյոդոյի և հրաձգության մրցումներում, Ադրբեջան կմեկնի արդեն հունիսի 10-ին:
Նրա ասելով, հայ մարզիկների անվտանգությանը, ֆինանսավորմանն ու կազմակերպական հարցերին առնչվող խնդիրներ չկան, դրանք բոլորը լուծել է Հայաստանի ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Միևնույն ժամանակ Ռոստոմյանը լրագրողներին և համաքաղաքացիներին կոչ է արել չանհանգստանալ հայ մարզիկների հոգեբանական վիճակի առնչությամբ, նշելով, որ տղաներին մեդալներ շահելու համար հարկավոր է միայն երկրպագուների աջակցությունը: