Թբիլիսիւոմ տեղի է ունցեել ճանապարհատրանսպորտային պատահարմ ինչի հետևանքով զոհվել է Հայաստանի մեկ քաղաքացի, երեքը վիրավորվել են:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից, մայիսի 27-ին, ժամը 10.32-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 26-ին ժամը 19.30-ին Թբիլիսի քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes Minivan» մակնիշի 34 TT 795 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է մարդատար «GAZelle» մակնիշի ավտոմեքենային:ՀՀ քաղաքացիներ` 1982 թ. ծնված Սուրեն Վ.-ը, 1959 թ. ծնված Ռուսլան Գ.-ը, 1982 թ. ծնված Արտյոմ Տ.-ը տեղափոխվել են Օրտաչալայի Նյու հիվանդանոց: ՀՀ քաղաքացիներից մեկը տեղում զոհվել է: