Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս պապը Գյումրիում այցելել է Հայ կաթողիկե «Տիրամայր Հայաստան» եկեղեցու Պողոսյան կրթական կենտրոն: Ճաշի ընթացքում Հռոմի Պապը շփվել է կենտրոնի սաների հետ: Այցելության ավարտին Սրբազան քահանայապետը լուսանկարվել է երեխաների, բարերարների և կենտրոնի նախկին սաների հետ, ովքեր Պապի հետ հանդիպման էին եկել իրենց երեխաների հետ:
Ինչպես արդեն հաղորդվել է, Հռոմի պապն այնուհետև կաայցելի ՀԱԵ Շիրակի թեմական կենտրոն` Սուրբ Աստվածամոր տաճար, ինչպես նաև Սրբոց նահատակաց եկեղեցի: Երեկոյան Հռոմի Պապը Երեւանում էկումենիկ արարողություն կանցկացնի եւ աղոթք կբարձրացնի հանուն խաղաղության: