Դրամի կտրուկ արժեզրկումը բացասաբար կանդրադառնա
բնակչության բարեկեցության վրա, սակայն դրական կազդի արտահանողների վրա: Նոյեմբերի
27-ին լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել վարչապետ Հովիկ
Աբրահամյանը, պարզաբանելով, որ դա արտահանողներին հնարավորություն կընձեռի
պահպանել արտադրության ծավալները, չընդհատել իրացման գործընթացը, ստեղծել նոր
աշխատատեղեր:
Երկու օր առաջ
ՀՀ Կենտրոական բանկի խորհրդի ադամ Արմենակ Դարբինյանը պաշտոնապես
հայտարարեց, որ ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումն ինֆլյացիայի և ֆինանսական կայունութան հետ կապված լուրջ ռիսկեր չի պարունակում: Նա նաև ընդգծեց, որ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված էր գոյություն ունեցող արտաքին օբյեկտիվ գործոններով` տնտեսական աճի դանդաղումով, գործընկեր երկրների ազգային արժույթների արժեզրկումով, ինչպես նաև աշխարհի մի շարք շուկաների ապրանքա-հումքային միտումներով: Ըստ Ա.Դարբինյանի, ԿԲ այս քայլը թույլ է տալիս լուծել երկու պրոբլեմ` աջակցել հայկական արտահանման մրցունակությանը և ապահովել Հայաստան հոսող տրանսֆերտների վճարունակությունը, որոնց ակտիվ սեզոնն ընկնում է նախատոնական փուլին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին դոլարի փոխարժեքը դրամի նկատմաբ նոյեմբերի 21-ի համեմատ աճեց 16.6 կետով (419 դրամից մինչև 435 դրամ), նորացնելով ութամյա մինիմումը:
Հայաստանում անցյալ հանգստյան օրերին (նոյեմբերի 24-ին) ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքի` 419.5 դրամից մինչև 435 դրամ կտրուկ աճն, ավելի շուտ կրում է շտկիչ բնույթ: Նման կարծիքի են շուկայի անկախ վերլուծաբանները, որոնք ԱրմԻնֆո-ին խնդրել են չհրապարակել իրենց անունները: Նշենք, որ հոկտեմբերին դրամի փոխարժեքը 405-407 դրամ/դոլար «մեռյալ կետից» տեղաշարժվեց և ամսի վերջին հաղթահարեց 413 դրամի սանդղակը: Արդեն նոյեմբերի սկզբին Կենտրոնական բանկն սկսեց ավելի ակտիվորեն միջամտել իրավիճակին, փորձելով արտարժութային միջամտությունների ավելացման հաշվին հարթել փոխարժեքի հնարավոր տատանումները շուկայում, որտեղ արդեն ձևավորվել էր կայուն և վեր խոյացող տրենդ` կապված որոշակի սպասելիքների հետ: Այսպիսով, երկրի արժույթի շուկայի հոկտեմբերյան համեմատական հանդարտությունը նոյեմբերի առաջին օրերից թևակոխեց ակտիվ փուլ, կապված դեվալվացրոն սպասումների հետ, որոնք էլ կապված էին Ռուսաստանոմ տիրող իրավիճակի հետ, որը հանդիսանում է Հայաստանի կարևորագույն առևտրի գործընկերը: Ռուբլու կտրուկ արժեզրկումը, «սանկցիաների խատերազմի» հետևանքով, բերեց դեպի Հայաստան ուղղվող մասնավոր տրանսֆերտների աճի տեմպերի էական նվազմանը, ինչպես նա հայ արտահանողների համար որոշակի դժվարությունների, ինչն առաջացրեց արտարժութային հասույթի կրճատում, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` վերամշակման արդյունաբերությունը և լեռնահումքային ոլորտը, որը դարձավ հումքի և մետաղների համաշխարհային շուկայում տեղի ունեցած գների զգալի անկման գերին: Ըստ պաշտոնական վիճակագրության, ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալները երկրից զգալիորեն կրճատեցին իրենց տեմպերը, ինչպես ամսական կտրվածքով, այնպես էլ տարեկան դինամիկայում: 2014 թվականի հոկտեմբերին արտահանման անկումը կազմեց 1.1% (2012-ի հոկտմբերի 21.3% աճի փոխարեն), իսկ երկու տարվա կտրվածքով արտահանման ծավալները կրճատվեցին` 18%-ից մինչև 10.9%: Հենց այս ֆունդամենտալ պատճառներով էր թելադրված «արժութային հավասարությունւ» հավասարակշռելու անհրաժեշտությունը` դրամի դեվալվացիայի միջոցով: Արդյունքում, փորձագետների կարծիքով, ԿԲ կողմից «կառավարելի լողացող փոխարժեքի» փաստացի քաղաքականությունը հնարավորություն տվեց արտահանումային կողմնորոշում ունեցող ձեռնարկույթունների համար բացել թթվածնային փականը, ընդ որում, ոչ միայն Ռուսաստանի ուղղությամբ աշխատողների համար:
Ինչպես գտնում են անկախ փորձագետները, դրամի փոխարժեքը, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի ընթացքում կլինի քիչ-թե շատ կայուն, գուցե նաև հունվարին` Ամանորյա սպառողական աժիոտաժի ընթացքում: Իսկ միջնաժամկետ կտրվածքում, 2015 թվականի փետրվար-մարտ ամիսների համար փորձագետները կանխատեսում են փոխարժեքի հնարավոր աճ, որի տեմպերը կախված կլինեն գլոբալ տրենդներից, որոնք անմիջականորեն ազդում են մակրոտնտեսական ցուցանիշների և ՀՀ ԿԲ շտկիչ դրամավարկային քաղաքականության վրա: